Материалы

Զատկական Սուրբ Պատարագ Վիրահայոց թեմում

2026 թվականի ապրիլի 5-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Զատկական Սուրբ պատարագներով օրը տոնական էր նաև Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում:

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում  Սուրբ Հարության տոնի  Սբ. Պատարագը մատուցեց  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս  Դավթյանը:  Եկեղեցում Սուրբ Պատարագին նախորդեց  ժամերգություն, Անդաստանի արարողություն:

Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին երկրի իշխանության ներկայացուցիչներ  և բազում հայորդիներ:

Հընթացս Սբ. Պատարագի պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Սուրբ Հարության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամն ու օրհնությունը՝ հղած աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ ավետելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Պատարագիչ Սրբազանը  օրհնեց ներկած հավկիթները և ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը:

Երկուշաբթի օրը տեղի  կունենա Հիշատակ Մեռելոց Սուրբ Պատարագ:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge