Материалы

Մամլո և լրատվության բաժին

ՄԱՄԼՈ ԵՒ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ – ՏՆՕՐԵՆ՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժինն իրականացնում է Վիրահայոց Թեմի և նրա հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ», Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի», Ախալքալաքի «Կարապետ արեպիսկոպոս Բագրատունի», Ախալցիխեի «Վարգես Սուրենյանց»  հոգևոր, մշակութային, կրթական և երիտասարդական կենտրոնների գործունեության լուսաբանում, տեղեկատվության կազմակերպում ու տարածում չորս լեզուներով, ինչպես նաև ծավալում է քարոզչական գործառույթներ հասարակության զանազան շրջանները հոգևոր արժեքներին, քրիստոնեության խորհուրդներին, եկեղեցական գործունեությանը ծանոթացնելու նպատակով:

Կարդալ ավելին

Սուսաննա Խաչատրյան

Թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն
Թեմի մամլո և լրատվության բաժինը ղեկավարում է Սուսաննա Խաչատրյանը: Վերջինս ունի շուրջ չորս տասնամյակի լրագրողական աշխատանքի փորձ: Երկար տարիներ ղեկավարել է Վրաստանի հանրային ռադիո և հեռուստահաղորդումների հայերեն ծրագիրը, վարել է տարածաշրջանային հեռուստատեսության հայերեն հաղորդումը: Նրա էլեկտրոնային փոստի հասցեն է. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։.

Կարդալ ավելին

Գևորգ Պողոսով

Լրատվական բաժնի օպերատոր-լուսանկարիչ
Գևորգ Պողոսովը ծնվել է 1994 թվականի մարտի 22-ին ք. Թբիլիսիում:
2000 թվականին ընդունվել է Թբիլիսիի թիվ 104 դպրոցը, որն ավարտել է 2009 թվականին:
20010-2012 թվականներին սովորել և ավարտել է «Սամթո քիմիա» բժշկական քոլեջը:
2014 թվականի հունվարից աշխատանքի է ընդունվել Վիրահայոց թեմի առաջնորդարանում որպես օպերատոր-լուսանկարիչ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին: Ամուրի է: Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի, էլ. Հասցե. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կարդալ ավելին

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են