Материалы

ՄԱՄԼՈ ԵՒ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ – ՏՆՕՐԵՆ՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժինն իրականացնում է Վիրահայոց Թեմի և նրա հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ», Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի», Ախալքալաքի «Կարապետ արեպիսկոպոս Բագրատունի», Ախալցիխեի «Վարգես Սուրենյանց»  հոգևոր, մշակութային, կրթական և երիտասարդական կենտրոնների գործունեության լուսաբանում, տեղեկատվության կազմակերպում ու տարածում չորս լեզուներով, ինչպես նաև ծավալում է քարոզչական գործառույթներ հասարակության զանազան շրջանները հոգևոր արժեքներին, քրիստոնեության խորհուրդներին, եկեղեցական գործունեությանը ծանոթացնելու նպատակով:

Մամլո դիվանի գործունեության մեջ են մտնում հեռուստա-ռադիոսյուժեների կազմակերպումը, մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում հոգևոր թեմաների շուրջ նյութերի հրապարակումը: Մամլո դիվանի գործունեությանն է պատկանում նաև տարբեր լեզուներով թեմի կայք-էջի հարստացումը, նորությունների տեղադրումը, նյութերի թարմացումը, հայտարարությունների և հրավերքների տեքստերի կազմակերպումը: Լրատվական բաժինն իր էլեկտրոնային էջերով չորս լեզուներով տարածում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորությունները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումները, ուղևորությունները, աստվածապաշտ գործունեությունը, բարեգործական ձեռնարկումները:

Աշխատանք է տարվում Սփյուռքի մյուս թեմերի և համայնքների բազմաբնույթ գործունեությանը հասարակության ավելի մեծ լսարաններին իրազեկ պահելու ուղղությամբ: Տարբեր լրատվամիջոցների հետ աշխույժ համագործակցությամբ պարբերաբար լուսաբանվում են հոգևորականների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, եկեղեցական տոների խորհուրդները, հնչում է հոգևորականների կարծիքը և վերաբերմունքը հասարակական խնդիրներին: Մամլո դիվանը տպագրում և տարածում է քարոզչական թերթոններ եկեղեցական տոների, խորհուրդների, երիտասարդական միությունների վերաբերյալ: Մամլո դիվանի պատասխանատվությամբ գործում են թեմի պաշտոնական համացանցային կայքերը.

Ա.www.armenianchurch.ge

Բ. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Գ. www.facebook.com/armenianchurch.ge

Ե. www.youtube.com/user/Hayartun

Թեմի պաշտոնական կայք-էջը գործում է չորս լեզուներով՝ հայերեն, վրացերեն, անգլերեն և ռուսերեն: Բոլոր նյութերը թարգմանվում են և տեղադրվում էջում:

Բաժնի էլեկտրոնային ծառայությունը ապահովում է լրատվության արագ տարածումը և մատուցումը լրատվական աղբյուրներին և գործակալություններին, ինչպես նաև կատարվում է SMS հաղորդագրությունների միջոցով Թեմի տարբեր միջոցառումների մասին նախնական իրազեկում:

Լրատվական բաժինը պատրաստում է տեսահաղորդաշար: 4-8 րոպե տևողությամբ տեսագրությունները և սյուժեները տեղադրվում են կայք էջում և սոցիալական ցանցերում:

Բաժինը տարբեր միջոցառումներից կազմած տեսանյութը և հաղորդագրությունը հղում է ՀՀ Հանրային , «Շողակաթ», «Արմենիա ՏՎ», «Շանթ» և «Կենտրոն» հեռուստաալիքներին:

Բաժնի աշխատակիցներն են.

1. Էլեկտրոնային ծրագրերի  գլխավոր խմբագիր  – Հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյան

2. Էլեկտրոնային ծրագրի ղեկավար - Վալերի Բադալյան

3. Օպերատոր-մոնտաժող – Գևորգ Պողոսով

4. Վրացերենի թարգմանչուհի – Թագուշա Մարկարյան

5. Ռուսերենի թարգմանչուհի – Նինա Սերոպովա

6. Անգլերենի թարգմանչուհի – Անուշ Հարությունյան

Թեմի մամլո և լրատվության բաժինը ղեկավարում է Սուսաննա Խաչատրյանը: Վերջինս ունի շուրջ չորս տասնամյակի լրագրողական աշխատանքի փորձ: Երկար տարիներ ղեկավարել է Վրաստանի հանրային ռադիո և հեռուստահաղորդումների հայերեն ծրագիրը, վարել է տարածաշրջանային հեռուստատեսության հայերեն հաղորդումը:

Ամուսնացած է. ունի դուստ և որդի, երեք թոռներ

Կապի միջոցներ.

Հեռ. 593-39-71-70

Էլէկտրոնային փոստի հասցեն. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։          

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են