Материалы

«ՌԱՖԱՅԵԼ ՋԱՎԱԽ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային, երիտասարդական կենտրոնը գործում է Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից և կրում է Հեշտիա գյուղի ծնունդ, մի քանի գրքերի հեղինակ Ռաֆայել Ղարսլյանի անունը:

Կենտրոնի շենքը ձեռք է բերվել Արմեն և Թաթուլ եղբայրների բարերարությամբ:

Կենտրոնի գործունեության նպատակն է ստեղծել հմտություններ տարածաշրջանի հայ երիտասարդության ազգային մտածողության, հոգևոր վերակերտվածքի և հայ մշակույթին առնչվելու ուղղությամբ:

Կենտրոնում գործում են ուսումնական և մշակութային խմբակներ: Դրանք են.

- Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն

- Հայոց Պատմություն

- Հայ մշակույթի պատմություն

- Ասմունքի ստուդիա

- Երգչախումբ

- Կերպարվեստի և ազգային կարպետի խմբակ

- Ժողովրդական և ազգային պարի խմբակ

- Մամլո դիվան

Կենտրոնն ունի 100 տեղանոց դահլիճ՝ անհրաժեշտ տեխնիկական ապահովմամբ, 3 ուսումնական սենյակներ: Կենտրոնը ղեկավարվում է կոորդինացիոն խորհրդի կողմից և առաջնորդվում է համապատասխան աշխատանքային պլանով:

Կենտրոնում կազմակերպվում են կրթամշակութային, հոգևոր, ճանաչողական, մարմնակրթական միջոցառումներ, որոնք վերաբերում են հայ պատանիների ու աղջիկների ազգային դաստիարակության այլևայլ կողմերին:

Կենտրոնի գործունեության մեջ է մտնում նաև հրատարակչական և գրահրատարակչական գործունեությունը: Տպագրվում և ժողովրդին են բաժանվում օրացույցեր, որոնք վերաբերում են կենտրոնի և շրջանի կյանքի աշխարհիկ և հոգևոր վերազարթոնքին, պատմական անցքերին, հոգևոր և աշխարհիկ տոներին:

Կենտրոնի «Արմեն և Թաթուլ եղբայրներ» հիմնադրամը տարեկան լույս է ընծայում 10-11 մամուլ ծավալով 1-2 հեղինակային գիրք: Նախորդ տարիներին լույս են տեսել Վիկտոր Հովսեփյանի և Միքայել Ախտյանի, Գուրի Եթերի ժողովածուները:

Կազմակերպվում են ուխտագնացություններ Վրաստանի և Հայաստանի հոգևոր-պատմական վայրեր,մշակութային կենտրոններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Կենտրոնի ստացած գիտելիքները ստուգվում են ընդհանուր շարադրությունների, թեստերով քննությունների միջոցով:Երիտասարդների շրջանում կազմակերպվում են ինտելեկտուալ խաղեր, վիկտորինաներ, հարց ու պատասխանի երեկոներ:

Կենտրոնը ակտիվորեն մասնակցում է արտագնա միջոցառումներին, համերգային ծրագրով հանդես գալիս Ղ.Աղայանի, Վահան Տերյանի, Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրերին, Սաթխայի օրվան, Հավասու և Ջիվանու օրերի տոնակատարությանը:

Կենտրոնի աշխատակազմը բաղկացած է 13 հոգուց:

Ռաֆայել-Ջավախ կրթա-մշակութային և երիտասսարդական կենտրոնի տնօրենն է մասնագիտությամբ լրագրող, բանաստեղծ, ակտիվ հասարակական և քաղաքական գործիչ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պետական գործիչ,  Վրաստանի կառավարության ազգամիջյան հարաբերույունների խորհրդի փոխնախագահ, Նինոծմինդայի շրջանային վարչության  բաժնի ղեկավար  Ժորա Սնխչյանը:

Հեռ. 599 18 74 42

Էլ. Փոստ. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են