Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդի շնորհավորանքը

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի շնորհավորական ուղերձը Կաթողիկոս  Շիո Մուջիրիին՝ Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու 142-րդ Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու առիթով, որտեղ ի մասնավորի ասված է.

Ձերդ Սրբություն,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևոր դասի և հավատացյալների անունից ջերմորեն շնորհավորում ենք Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք ընտրվելու առիթով, մաղթում  երկար տարիների կյանք և  բարեբեր ծառայություն:

Աղոթում ենք Ամենազոր Աստծուն Վրաստան և Հայաստան մեր երկու հայրենիքների խաղաղության և մեր հայրերի հավատքի անսասանության համար:

Թող Աստված իր անսպառ շնորհներով զարդարի Ձերդ Սրբության ծառայությունը՝ ի բարօրություն վրաց ժողովրդի և համայն Վրաստանի:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge