Материалы

«Սուրբ Առաքելոց վանքի կռիվը» վավերագրական ֆիլմը ցուցադրվեց «Հայարտուն» կենտրոնում

2026 թվականի ապրիլի 25-ին  հանդիսատեսով լեփ-լեցուն էր  Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, որտեղ թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ  ցուցադրվեց «Սբ. Առաքելոց վանքի կռիվը» վավերագրական ֆիլմը: Ազգի անմահ հերոսների մասին պատմող ֆիլմի հեղինակը և ռեժիսորն է հայոց պատմությունն ուսումնասիրող,  հայկական հետքը հետազոտող մանկավարժ Ռևիկ Կարապետյանը:

Ֆիլմը նվիրված է պատմական Հայաստանի Մշո գավառի Սուրբ Առաքելոց վանքում (11-րդ դար) 1901 թվականին Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ ֆիդայիների անհավասար, սակայն  հերոսական պայքարին, քսան օր մի բուռ հայդուկների դիմադրությանը թուրքերի երեք հազարանոց բանակին:

Ֆիլմը  խորհրդանշորեն դարձավ այն բանի հաստատումը, որ հայ ժողովուրդը ապրիլի 24-ին հիշում և ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն Սրբադասված նահատակներին, ապրիլի 25-ը արդեն գալիս է հաստատելու ազգի աննկուն ոգին, հույսի, հավատի և  արդարության վերականգնման համոզմունքն ու մղումը:   

Ելույթ ունեցողները իրենց գնահատանքն ու երախտիքը արտահայտեցին Ռևիկ Կարապետյանին, ով առանց որևէ աջակցության և օժանդակության, վիրահայությանը ներկայացրեց Հայոց պատմության փառավոր էջերից մեկը՝ «Սուրբ Առաքելոց վանքի կռիվը»:

Ներկաների կողմից եղավ առաջարկություն, նաև հորդոր Ռևիկ Կարապետյանին՝ հայոց պատմական վավերագրական ֆիլմերի նկարահանումը դարձնել շարունակական  և հանրությանը ցուցադրելի:  

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge