Զատկական այցելություն Ռուսթավիի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոն
2026 թվականի ապրիլի 12-ին, Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու օրացույցով տոնվում էր Կրկնազատիկը, որը համընկավ Վրաց Ուղղափառ եկեղեցու Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնակատարությանը:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, թեմի Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակույթային և երիտասարդության կենտրոնի ղեկավար արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը օծված Վեմ քարի վրա մատուցեց տոնական Սուրբ Պատարագ:
Հընթացս Սրբազան արարողության Պատարագիչ-քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց Սուրբ Հարության տոնի, մահվան դեմի կյանքի, չարի դեմ բարու հաղթանակի մասին:
Տեր. Հովսեփ քահանան հավատացյալներին հաղորդեց Թեմակալ առաջնորդի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները և բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի հետ օրհնեց Ծաղկազարդի խորհրդանիշ ուռենու ոստերը և հավատացյալների բերած զատկական բարիքները: Օրը դարձավ հիրավի տոնական Ռուսթավիի հայ հավատացյալների համար:
Հայերեն
ქართული
English
Русский 
