Զատկական այցելություն և օրհնություն Շահումյան և Կարմիր գյուղերի հայոց եկեղեցիներ
2026 թվականի ապրիլի 12-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը բարեշնորհ սարկավագ Օթարի Գիգաուրիի հետ, զատկական այցելությամբ և օրհնությամբ եղան Վիրահայոց թեմի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում և Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչած մատուռում:
Երկու գյուղերի հավատավոր հասարակությունը զատկական բարիքներով եկել էր մասնակիցը դառնալու Հայ Առաքալական Սուրբ եկեղեցու օրացույցով նշվող Կրկնազատիկի տոնակատարությանը: Արժ. Տեր Կիրակոս քահանան ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և Վրաց Ուղղափառ եկեղեցու օրացույցով նշվող Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը, կատարեց շնորհավորանքի և բարեմաղթանքի արարողություն: Հոգևոր օրհնությամբ լիցքավորված հայ հավատացյալը բարձր տրամադրությամբ տոնեց Սուրբ Զատիկի տոնը:
Հայերեն
ქართული
English
Русский 
