Քրիստոսի թաղման կարգը Թբիլիսիի հայոց եկեղեցիներում
2026 թվականի ապրիլի 3-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ և օրհնությամբ, երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում, կատարվեց Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը վարդաջուր ցողելով պտտեցրին եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի: Արարողության ավարտին հավատացյալներն անցան այդ գերեզմանի տակով՝ Տիրոջից օրհնություն ու բժշկություն հայցելով:
Ավարտին, Տիրոջ Սրբալույս Գերեզմանի անուշաբույր ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին։
Հայերեն
ქართული
English
Русский 


