Материалы

«Սամարացու քսակ» քրիստոնեական կազմակերպության նվերները Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաներին

2026 թվականի մարտի 31-ին Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարան այցելեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը:

Փոքրիկներին իր հայրական օրհնությունը բաշխելուց հետո, Թեմակալ առաջնորդը երեխաներին բացատրեց, որ նախորդ տարիների նման, այս անգամ նույնպես «Սամարացու քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ արտասահմանից երեխաները   ուղարկել են նվերներ, ցանկանալով իրենց հասակակիցներին  ուրախություն պարգևել  և արտահայտել իրենց սերը և բարությունը նրանց  նկատմամբ:

Թեմի առաջնորդ  Տեր Կիրակոս եպիսկոպոսը, վարչության  ղեկավար Կարեն Երիցյանը և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը նախակրթարանի սաներին բաժանեցին հետաքրքիր անակնկալներով տուփերը, որոնց   պարունակությունը՝  տարբեր խաղալիքները, գույնզգույն իրերը ուրախություն,  զարմանք և հիացմունք առաջացրին  երեխաների մոտ:

Հիշեցնենք, որ «Սամարացու քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նպատակն է ուրախություն պարգևելով  երեխաների մեջ սերմանել  քրիստոնեական սեր և բարություն:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge