Материалы

Վիրահայոց թեմը մասնակցեց Էկումենիկ աղոթքին

Վրաստանում էկումենիկ աղոթք բարձրացվում է 4 քրիստոնեական դավանանքի և  հավատացյալների կողմից: Դրանք են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Հռոմեական կաթոլիկ, Ավետարանական-լութերական և Ավետարանական-Մկրտական Եկեղեցիները:Ընդհանրական այս աղոթքը ամեն տարի կատարվում է չորս եկեղեցիներից մեկի նախագահությամբ:

 2026 թվականին  միասնության աղոթքի կազմակերպիչն էր  Ավետարանական-Մկրտական եկեղեցին: Այն տեղի ունեցավ հունվարի 24-ին սույն եկեղեցու Խաղաղության Մայր տաճարում:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ Աղոթքի ծիսական արարողությանը մասնակցեց Վիրահայոց թեմը՝ հանձինս  բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու  երգչախմբի և  հավատացյալների:

Աստծու խոսքին միասնաբար ծառայության ներկայիս կարգախոսն էր.

 Մեկ մարմին, մեկ հոգի, մեկ հույս

Եփեսացիներին 4:4

Ու թեև տարբեր էր միասնական աղոթքի մասնակիցների մշակույթն ու լեզուն, բայց նույնն էր բոլոր աղոթքներում հնչած քրիստոնյաների հավատքի խոստովանությունը, գերությունից և մարդու արժանապատվությունը ստորացումից ազատելու խնդրանքը, մարդկանց հոգիները միասնությամբ ու քրիստոնյային հատուկ սիրով լցնելու  կոչը:

Հիրավի աչքի էր զառնում կազմակերպչական այն մեծ աշխատանքը, որ իրականացվել էր կազմակերպիչ Եկեղեցու և մասնակից դավանանքների կողմից:  

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge