Ճանաչված գեղանկարիչ Գիորգի Մանոյանն արժանացավ հուշամեդալի

2025 թվականի սեպտեմբերի 2-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը ճանաչված գեղանկարիչ Գիորգի Մանոյանին փոխանցեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյան 150» պատվավոր հուշամեդալը:
Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոսը օրհնության և շնորհավորանքի իր խոսքում արժևորեց գեղանկարիչ Գիորգի Մանոյանի նվիրվածությունը Թբիլիսիի հայկական հետքը մոռացության քողից վեր հանող և գրաֆիկական ու յուղաներկ կտավներով սերունդներին փոխանցող գործունեությունը, նրա անմոռաց սերն իր ծննդավայրի նկատմամբ և մաղթեց առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ: