Материалы

Ճանաչված գեղանկարիչ Գիորգի Մանոյանն արժանացավ հուշամեդալի

2025 թվականի սեպտեմբերի 2-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը ճանաչված գեղանկարիչ Գիորգի Մանոյանին փոխանցեց Վիրահայոց թեմի «Հովհաննես  Թումանյան  150»  պատվավոր  հուշամեդալը:

Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոսը օրհնության և շնորհավորանքի իր խոսքում արժևորեց գեղանկարիչ Գիորգի Մանոյանի նվիրվածությունը Թբիլիսիի հայկական հետքը  մոռացության քողից  վեր հանող և  գրաֆիկական ու յուղաներկ կտավներով սերունդներին փոխանցող գործունեությունը, նրա անմոռաց սերն իր ծննդավայրի նկատմամբ և մաղթեց առողջություն ու  ստեղծագործական նորանոր հաջողություններ:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge