Материалы

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեցին կրթական դասընթացները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ էություն» ծրագրով  երեքշաբաթյա դասընթացների ավարտին  տարբեր երկրներից ժամանած երիտասարդները ստացան դասընթացներին մասնակցության վկայականներ: Վիրահայոց  թեմը ներկայացնող Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցուց՝ Աննա Մկրտիչյանը, Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցուց՝ Լանա Երանոսյանը և Անի Խաչոյանը  դասընթացների մյուս մասնակիցների հետ ընկերական կապերով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կայացած հանդիպումից և Վեհափառ Հայրապետի օրհնությունից,  հայագիտական և կրոնագիտական նորանոր գիտելիքներով և հոգևոր  գործունեության նորովի լիցքով  ոգեշնչված վերադարձան իրենց տները:

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge