Материалы

Հայոց Եկեղեցին անսասան է, քրիստոնեական հավատքը՝ անշրջելի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին   ցուցաբերվող աջակցությանն  էր նվիրված «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, 2025 թվականի հունիսի 12-ին, Թբիլիսիում, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մոտ իրականացված «Հեռու մնա՝ Հայ Առաքելական եկեղեցուց» կարգախոսով բողոքի գործողությունը:  

Մասնակիցները պաստառներով, հայրենասիրական երգով ու երաժշտությամբ դրսևորեցին իրենց վերաբերմունքը  Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վերջերս իրականացվող եկեղեցակործան  և ազգամիջյան պառակտումներով հղի քաղաքականության նկատմամբ:

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանն իր ելույթում անդրադարձ կատարեց Արցախի հայաթափմանն ու Հայաստանում տիրող իրավիճակին, բարձրաձայնեց  Վրաստանի հայ համայնք կազմակերպության  աջակցությունը  Հայոց Եկեղեցուն, քրիստոնյա հավատացյալներին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:   

Բողոքի գործողությունն ավարտվեց «Վրաստանի հայ համայնք» հասարակական  կազմակերպության հայտարարության ընթերցմամբ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge