ԹԵԹՐԻԾՂԱՐՈՅԻ ՇՐՋԱՆԻ ՄԵԾ ԴՈՒՌՆՈՒԿ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԵՑ 1863 ԹՈՒԻՆ ԱՐԴԵԱՄԲ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԴՈՒՌՆՈՒԿ ԳԻՒՂԻ: ԱՅՍ ՄԱՐՄԱՐԸ ԸՆԾԱՅԵՑ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆՑԸ:
Մեծ Դուռնուկ - հայկական գյուղ Թեթրիծղարոյի շրջանում , շրջկենտրոնից 22 կմ արևելք: Բնակիչները գաղթել են Շուլավերից, Երևանից, այլ վայրերից 1830 թվականին, իրենք էլ հիմնադրել են գյուղը մի ավերակ գյուղատեղում: Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ, ցանում են հացահատիկային մշակաբույսեր:
Մեծ Դուռնուկի ծխական Սուրբ Գևորգ եկեղեցին վավերագրերում հիշատակվում է սկսած 1841 թվականից: Նոր և հիմնավոր վերակառուցումը տեղի է ունեցել 1863 թվականին: Այդ մասին հիշատակված է հարավային մուտքից վեր ագուցված մարմարե սալիկին:
Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԵՑ 1863 ԹՈՒԻՆ ԱՐԴԵԱՄԲ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԴՈՒՌՆՈՒԿ ԳԻՒՂԻ: ԱՅՍ ՄԱՐՄԱՐԸ ԸՆԾԱՅԵՑ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆՑԸ:
Հայտնի է, որ 1884 թվականի հունիսի 22-ին օծվել է հերթական հիմնավոր նորոգության ավարտի կապակցությամբ: Եկեղեցին միանավ թաղածածկ շենք է, կառուցված համակ սրբատաշ քարերով: Արևմտյան ճակտոնի գագաթին քառասյուն զանգակատունն է: Ծածկը կղմինդրապատ է: Արտաքին չափսերն են՝ 16,32 x 7,12 մ3:
Հայերեն
ქართული
English
Русский 

