Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

Ղադոլար - Սուրբ Գրիգոր Նարեկացի

1 aragva-surb gevorgis eklesiaՍուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի . կառուցվել է 1868 թ.: Եկեղեցու շենքը եղել է քարաշեն-փայտածածկ49:

Տուժել է 1899թ. դեկտեմբերի 19-ի երկրաշարից50: 1903 թ. եկեղեցին այնպիսի վիճակում էր, որ գյուղն ընդգրկվել է գավառի՝ եկեղեցի չունեցող բնակավայրերի ցուցակում51: Ցայժմ կանգուն է: Արտաքին չափերն են. 17,35 x 10,18 մ:

Արձանագրություն եկեղեցու մուտքի բարավորին՝ 4 տող.

Յ(Ե)Կ(Ե)Ղ(ԵՑ)ԻՆ ՂԱՏՈԼԱՐ / 1868 ՇԻՆԵՑ(Ա)Ի ԱՅՍ ԵԿԷՂԵՑԻՍ ԱՆՎԱ(ՆԵԱ)Ց ԳՐԻԳՈՐ Ս(ՈՒՐ)Բ ՆԱ(Ր)ԵԿ(Ա)ՑԻ:

Հրատ. Առաջին անգամ:

A2Ղադոլար գյուղի հս. կողմում պահպանվում են միջնադարյան գյուղատեղիի և եկեղեցու (արտաքին չափերն են: 6,81 x 4,36 մ) մնացորդներ: Վերջին տարիներին տեղացիների ուժերով իրականացվել է մասնակի կամայական վերանորոգում:

49 «Արձագանք», 1885, № 3, էջ 43:

50 Мушкетов И. Նշվ. Աշխ. Էջ 25-26:

51 «Արարատ», 1903, էջ 436:

78 «Արձագանք», 1885, №3, էջ 44:

79 Мушкетов И. նշվ. աշխ. էջ 24:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են