Սուրբ Պատարագ Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում
2026 թվականի հունիսի 21-ին Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց նորաօծ Տեր Անանիա քհն. Անտոնյանը։
Բազմամարդ սուրբ տաճարում Տեր Անանիան իր քարոզում նախ շնորհակալություն հայտնեց Բարձրյալ Աստծուն և իր հոգևոր հայրերին՝ իր կյանքը հավատքին ու Հայոց Եկեղեցու ծառայությանը նվիրելու և այդ ճանապարհին առաջնորդելու համար։ Այնուհետև նա անդրադարձավ օրվա խորհրդին՝ ներկայացնելով հոգևոր պատգամը։
Հավարտ Սուրբ Պատարագի, թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանը իր օրհնությունը բաշխեց ներկաներին և հոգևոր դասի ու հավատացյալների անունից շնորհավորեց Տեր Անանիային՝ քահանայական ձեռնադրություն ստանալու առթիվ։
Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ քահանայական ծառայության պատասխանատու և նվիրական առաքելությանը՝ մաղթելով Տեր Անանիային բարի, արդյունավետ և Աստծո օրհնությամբ լի սպասավորություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում։
Սուրբ Պատարագն ավարտվեց Տեր Անանիային ուղղված շնորհավորանքներով և բարեմաղթանքներով։
Հայերեն
ქართული
English
Русский 
