Материалы

Ուխտագնացություն ՀՀ սրբավայրեր

2026 թվականի մայիսի 24-ին, Հայոց Եկեղեցու օրացույցով Հոգեգալստյան տոնին, ստանալով  Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը, Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու մի խումբ եկեղեցասեր կանայք, արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի և բարեշնորհ  Օթարի սարկավագ Գիգաուրիի առաջնորդությամբ բռնեցին ուխտի ճանապարհը դեպի ՀՀ Սբ. Հովհաննես զորավոր և աղոթակատար մատուռը: Մոմ վառելով և աղոթքով սրբերի  օրհնությունը  հայցելուց հետո, հավատացյալների խումբը  շարունակեց ուխտի ճանապարհը:

Հաջորդ կանգառը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղն էր: Ուխտավորների համար ուրախալի անկնկալ դարձավ հանդիպումը Վիրահայոց թեմի նախկին հոգևոր ծառայող արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանի հետ:

Ուխտավորները ակնածանքով լսեցին տեղի հոգևոր ծառայող արժ. Տեր Տաթև քահանա Մարությանի պատմածը Սբ. Թադեոս առաքյալի, նրա անունը  կրող եկեղեցու մասին, որը ժողովրդի շրջանում  հայտնի է «Հոգեվանք», «Կարմիր վանք» անունով: Խոնարհությամբ աղոթելով  Հայաստանում քրիստոնեություն բերած և տարածած  Առաքյալի անունը կրող եկեղեցում, ուխտավորները այցելեցին նաև Սբ. Գրիգոր Լուսավորչի ճգնավայրը, վայելեցին տեղի ջուրը, որը հայտնի է բազում հիվանդություններ բուժելու անկրկնելի հատկությամբ:

Հոգեպես նոր լիցք ստացած, Հոգեգաստյան տոնի և ուխտի բերկրանքով ու երախտագիտության զգացումով, նաև ուխտագնացությունները տարբեր սրբավայրեր շարունակելու աղերսով ուխտավորները և նրանց ուղեկցող եկեղեցու սպասավորները ուրախ և բարձր տրամադրությամբ  վերադարձան իրենց տները:

H2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge