Материалы

Ալեքսանդր Խատիսով- վավերագրական ֆիլմի ցուցադրություն

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում միշտ էլ հետաքրքրությամբ է ընթանում «Մեր մեծերը» շարքից վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը, որը պարբերաբար իրականացվում է Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանի նախաձեռնությամբ:

2026 թվականի մայիսի 24-ին ցուցադրվեց Ալեքսանդր Խատիսովին (Խատիսյան) նվիրված վավերագրական ֆիլմ, որի դիտմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել թեմի բարեխնամ առաջնորդ Կիրակոս Սրբազանը:
Պատմաբան Ենոք Թադևոսյանը հետաքրքիր ու բովանդակալից ներածականով անդրադարձ կատարեց հայոց պատմության քարքարոտ ուղիներին, դեռևս Վրաստանի Դավիթ Շինարարի թագավորության շրջանում երկրում հաստատված հայերի նվիրական գործունեությանը, որը միշտ և ամենուրեք ուղեկցվել է տնտեսական, շինարարական, մշակութային զարգացման ու բարգավաճման գործում նրանց ունեցած ավանդով: Ֆիլմի հերոս Ալեքսանդր Խատիսովը, ով յոթ տարի անընդմեջ պաշտոնավարել է Թիֆլիսում՝ որպես քաղաքագլուխ, աչքի է ընկել խելամիտ կառավարմամբ, կատարած աշխատանքներով, քաղաքին ու բնակչությանը բերած առաջընթացով ու ձեռքբերումներով:
Ալեքսանդր Խատիսովը ֆիլմում ներկայացված է նաև նորաստեղծ Հայաստանի Հանրապետութունում իր պաշտոնավարության տարիներին, որոնք եղել են ծանր ու դժվարություններով հագեցած:
Ֆիլմը ներկաների կողմից արժանացավ Թեմի առաջնորդին, նախաձեռնողին և իհարկե «Գրանդ Քենդի» ընկերությանը ուղղված շնորհակալության խոսքերի: «Մեր մեծերը» շարքից վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը «Հայարտուն» կենտրունում կշարունակվի:
2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge