Материалы

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Սրբազնագույն և Երանաշնորհ Շիո Երրորդին՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու առիթով: Շնորհավորագրում, ի մասնավորի ասված է. 

Ձերդ Պայծառափայլություն, Հայոց և Վրաց եկեղեցիների միջև դարավոր բարեկամական կապերը, որոնք հիմնված են մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո և հոգևոր ու պատմական հարուստ ժառանգության վրա,  համոզված ենք`  Ձեր  Պատրիարքությամբ   կհանդիսանան մեր Եկեղեցիների, ժողովուրդների և պետությունների միջև  համագործակցությունը շարունակելու ամուր հիմք: Մենք ուրախ կլինենք Ձեզ հարմար ժամանակ եղբայրական գրկախառնության և համատեղ  աղոթքի համար ընդունել Ձեզ  Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge