Материалы

Հայազգի զորավար Վասիլ Բեհբութովին նվիրված ֆիլմի ցուցադրում «Հայարտուն» կենտրոնում

2026 թվականի մարտի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և Վրաստանի հայ մտավորականների միության (նախագահ՝ Ենոք Թադևոսյան) նախաձեռնությամբ, թեմի «Հայարտուն կենտրոնում «Մեր մեծերը» շարքից ցուցադրվեց Վասիլ (Բարսեղ) Հովսեփի Բեհբութովին նվիրված վավերագրական ֆիլմ:

Հայազգի զորավարի անունը ոսկե տառերով է գրվել կայսերական Ռուսաստանի զինվորական տարեգրությունում:

Վասիլ Բեհբութովը ծնվել է Թբիլիսիում և պատկանել է սակավաթիվ այն պատվավոր տոհմերի թվին, որոնց հայրենիքը լինելով Հայաստանը, բարձրագույն տեղ են գրավել Վրաստանի իշխանական տոհերի շարքում: Ուր էլ որ ծառայել է Վասիլ Բեհբութովը, ամենուրեք թողել է հմուտ ռազմագետի և խելացի կազմակերպչի համբավ:

Հայաստանի Հանրապետության «Գրանդ Քենդի» ընկերության կողմից տրամադրված վավերագրական ֆիլմի ցուցադրության ավարտին հետևեցին պատմաբան Ենոք Թադևոսյանի տրված մեկնաբանությունները Ռուսաստանի կայսրությունում և Կովկոսյան տարածաշրջանում Վասիլ Բեհբութովի հրամանատարությամբ վարած հաղթական ճակատամարտերին:

Վասիլ Բեհբութովն իր մահկանացուն կնքել է 1858 թվականին, Թիֆլիսում։ Նրա մարմինն ամփոփվել էր Թիֆլիսի  Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Սակայն եկեղեցու ոչնչացման ժամանակաշրջանում ոչնչացվեց նաև այս եկեղեցին և այդպիսով կորստյան մատնվեց  հմուտ զորավարի շիրիմը:  

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge