Материалы

Սուրբ պատարագ՝ նվիրված Տեառնընդառաջի տոնին

2026 թվականի փետրվարի 14-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս.  Դավթյանի օրհնությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:

Հընթացս Սրբազան պատարագի պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց Տերունի տոնի  մասին, անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հարոց կաթողիկոսի  բարձր տնօրինությանը, որով Տեառնընդառաջի  տոնը   հռչակվել է նորապսակների օրհնության օր: Աստվածահաճո արարողությանը ներկա գտնվելու և Բարձրյալի օրհնությանը արժանանալու փափագով այդ օրը եկեղեցի էին եկել  այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել էին  անցած մեկ տարվա ընթացքում:

Ժողովրդի կողմից սիրված տոնը նախատոնակով, նորապսակների օրհնությամբ և խարույկի շուրջ ուրախ երգ ու պարի ուղեկցությամբ ընթացավ  Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում:   

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge