Материалы

Տեառնընդառաջի խարույկը վառվեց Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում

2026 թվականի փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո մեկնարկեց  Տեառնընդառաջի նախատոնակը, որը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը: Տյառնընդառաջը (Տրնդեզը) ժողովրդի սիրած տոներից է, որը  առանձնապես նշում են նորապսակներ ունեցող ընտանիքներում: 

Վիրահայոց թեմում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Տեառնընդառաջի նախատոնակը:  Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, կայացած ժամերգության ընթացքում ներկաները ունկնդիրը եղան տոնի խորհրդին, որից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթից պահպանվել է խարույկավառությունը: Հավարտ երեկոյան ժամերգության, Սուրբ Սեղանի կանթեղից վառած մոմով բակում  բոցկլտած տրընդեզյան խարույկը, որը բազմապատկեց ներկաների տոնական տրամադրությունը:

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այդ կապակցությամբ փետրվարի 14-ին` Մայր Տաճարում և բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge