Սուրբ և Անմահ պատարագ Սուրբ Սարգսի տոնին
2026 թվականի հունվարի 31-ին, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հիշատակության օրը, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ և Անմահ պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը։
Եկեղեցին մարդաշատ էր, Սուրբ սեղանը զարդարում էր Սուրբ Սարգսին, նրա որդուն և զինակիցներին պատկերող մեծադիր գեղանկարը, որը յուրօրինակ պատկառանք էր տարածում Աստծու տանը: Բազմաթիվ էին երիտասարդները, ովքեր եկել էին աղոթելու Սուրբի հիշատակին և հայցելու նրա բարեխոսությունը:
Հավարտ Պատարագի, Թեմակալ առաջնորդը իր քարոզ խոսքում անդրադարձ կատարեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա զինակիցների քրիստոնեական հավատի համար նահատակության պատմությանը, խոսեց տոնի խորհրդի մասին, ուշադրություն հրավիրեց արժանավայել ապրելու, նվիրումով սուրբ երդմանը ծառայելու կարևորությանը և հորդորեց ներկաներին օգնել խեղճերին, կարիքավորներին, ապավեն դառնալ վտանգվածներին ու նեղյալնհերին, ապրել Սուրբ Սարգսի և նրա զինակիցների օրինակով:
Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոսը շնորհավորեց սարգիսներին և մարտիրոսներին իրենց անվանակոչության օրվա առիթով, բարեմաղթանքի խոսքեր ուղղեց բոլոր երիտասարդներին և կատարեց նրանց օրհնության կարգ:
Հայերեն
ქართული
English
Русский 

