Материалы

Սուրբ պատարագ՝ Քրիստոսի Անվանակոչության տոնին

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, 2026 թվականի հունվարի 13-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Սբ. Պատարագը նվիրված էր Փրկչի անվանակոչության տոնին:

Պատարագիչ քահանան հավարտ Սբ. Պատարագի հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:

Այդ օրը հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվեց  նախատոնակի արարողություն:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge