Սուրբ պատարագ՝ Քրիստոսի Անվանակոչության տոնին
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, 2026 թվականի հունվարի 13-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Սբ. Պատարագը նվիրված էր Փրկչի անվանակոչության տոնին:
Պատարագիչ քահանան հավարտ Սբ. Պատարագի հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:
Այդ օրը հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվեց նախատոնակի արարողություն:
Հայերեն
ქართული
English
Русский 
