Материалы

Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը

2025 թվականի դեկտեմբերի 26-ին Վիրահայոց թեմի  առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, Թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ  Թբիլիսիի Golden Tulip Design Tbilisi հյուրանոցի հանդիսությունների դահլիճում  կայացավ թեմի  երիտասարդների հետ տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը: Միջոցառումն իրականացվեց  «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար» ծրագրի շրջանակներում  Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:  

Մասնակիցներին ողջունեց Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանը, ով փոխանցեց  Թեմակալ առաջնորդի  մաղթանքներն ու շնորհավորանքները երիտասարդներին՝ գալիք Ամանորի կապակցությամբ:

Այնուհետև բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանը ամփոփեց «Զրույց երիտասարդների հետ» ծրագիրը` հղելով հոգևոր ուղերձներ Սուրբ Ծննդյան և գալիք տոների խորհուրդների համատեքստում։

Հանդիպման ավարտին մուլտիմեդիա լրագրող Միլենա Բարսեղյանը շարունակեց նախորդ հանդիպման թեման` երիտասարդների դերը համայնքում նրանց նախաձեռնողականության ու միասնականության կարևորության մասին: Ինտերակտիվ մրցութային խաղի միջոցով ամփոփվեցին երիտասարդների հետ տարվա ընթացքում քննարկված հիմնական թեմաները։
Երիտասարդները ստացան խրախուսական նվերներ և հրաժեշտ տվեցին միմյանց գալիք տարի նմանատիպ ծրագրերն ու հանդիպումները շարունակելու ակնկալիքով:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge