Материалы

«Մեր մեծերը» շարքից տեսաֆիլմ՝ թբիլիսահայ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելովի հիշատակին

ՀՀ «Գրանդ Քենդի» ընկերությունը «Մեր մեծերը» շարքից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնին պարբերաբար տրամադրում է ազգի արժանավոր զավակների հիշատակին  նվիրված վավերագրական  ֆիլմեր հատկապես, երբ մշակույթի, արվեստի, կրթության, ճարտարապետության և այլ ոլորտների ներկայացուցիչների շրջանում պատշաճ տեղ են զբաղեցնում  վրացահայ դեմքերը:  

 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և  Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնում ցուցադրվեց  թբիլիսահայ մեծանուն ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելովի հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմ: 

 «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի բացման խոսքից հետո  պատմաբան Ենոք Թադևոսյանը ներկայացրեց Թբիլիսիում և Բաքվում հայազգի ճարտարապետների գործունեության, և քաղաքաշինության գործում թողած անջնջելի հետքի և ֆիլմի հերոս Գաբրիել Տեր Միքելովի մասին:

Տպավորությունը ազդեցիկ էր, ներկաների գոհունակությունը անսահման ինչպես ֆիլմից, այնպես էլ պատմաբանի ելույթից, Գրանդ Քենդի ընկերությունից ազգի մեծամեծների հիշատակը վավերագրական ֆիլմերի միջոցով սերունդներին փոխանցելու համար:

«Մեր մեծերը« շարքից վավերագրական ֆիլմերի ցուցադրումը «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge