«Մեր մեծերը» շարքից տեսաֆիլմ՝ թբիլիսահայ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելովի հիշատակին
ՀՀ «Գրանդ Քենդի» ընկերությունը «Մեր մեծերը» շարքից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնին պարբերաբար տրամադրում է ազգի արժանավոր զավակների հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմեր հատկապես, երբ մշակույթի, արվեստի, կրթության, ճարտարապետության և այլ ոլորտների ներկայացուցիչների շրջանում պատշաճ տեղ են զբաղեցնում վրացահայ դեմքերը:
2025 թվականի նոյեմբերի 16-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնում ցուցադրվեց թբիլիսահայ մեծանուն ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելովի հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմ:
«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի բացման խոսքից հետո պատմաբան Ենոք Թադևոսյանը ներկայացրեց Թբիլիսիում և Բաքվում հայազգի ճարտարապետների գործունեության, և քաղաքաշինության գործում թողած անջնջելի հետքի և ֆիլմի հերոս Գաբրիել Տեր Միքելովի մասին:
Տպավորությունը ազդեցիկ էր, ներկաների գոհունակությունը անսահման ինչպես ֆիլմից, այնպես էլ պատմաբանի ելույթից, Գրանդ Քենդի ընկերությունից ազգի մեծամեծների հիշատակը վավերագրական ֆիլմերի միջոցով սերունդներին փոխանցելու համար:
«Մեր մեծերը« շարքից վավերագրական ֆիլմերի ցուցադրումը «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի:
Հայերեն
ქართული
English
Русский 

