Կիրակնօրյա Սբ. Պատարագ՝ նվիրված Վարագա Սուրբ Խաչի տոնին

2025 թվականի սեպտեմբերի 28-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը, որը նշում է միայն Հայոց Եկեղեցին՝ որպես խաչին նվիրված ազգային եկեղեցական տոն: Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնը նշանավորվեց Սուրբ պատարագներով:
Թբիլիսիի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի, Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը անդրադարձ կատարեց օրվա խորհրդին՝ Վարագա Սբ. Խաչի տոնին, նրա պատմությանը, հավուր պատշաճի քարոզ խոսեց խաչի՝ որպես մեր փրկության, հույսի ու ապավինության նշանի մասին:
Սբ. Պատարագին իրենց պատվավոր ներկայությունն էին բերել Թբիլիսիի Իսանի շրջանի Հավլաբարի տարածաշրջանից սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորության թեկնածու Կախաբեր Լաբուչիձեն և Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: