Материалы

Խաչվերացի տոնին՝ հարիսայի փառատոն

2025 թվականի սեպտեմբերի 14-ին Հայոց Եկեղեցին տոնեց Խաչվերացը՝ Հայաստանյայց Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Վիրահայոց թեմում բարի ավանդույթ է դարձել եկեղեցական տոնական օրերը նշանավորել ազգային ավանդական փառատոներով: Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ Սուրբ խաչի տոնը նշանավորվեց Մուսա լեռան ավանդական հարիսայի փառատոնով:

Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի երկայնքով սեղաններին շարվել էին Եկեղեցասեր կանանց և «Հ.Մ.Ը.Մ Թիֆլիս» հասարակական կազմակերպության  անդամների պատրաստած յուղալի հարիսայով կաթսաները:

Միջոցառմանը իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հայեցակարգային գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: 

Օրհնության խոսքում Թեմակալ առաջնորդը ներկաներին շնորհավորեց Խաչվերացի, ժողովրդի շրջանում տարածված Սըբխեչի  կապակցությամբ, անդրադարձ կատարեց Մուսա լեռան հերոսամարտի հիշատակը հարիսայով նշելու ավանդույթին: Սրբազան Հայրն իր օրհնությանն արժանացրեց «Շուշանիկ» միության անդամներին, եկեղեցասեր կանանց խմբերին, երկու եկեղեցիների խաչի քավորներ՝ Արկադի Հովակիմյանին և Կարեն Դարբինյանին, «Արմենիա» խանութի տնօրեն Էդուարդ Մուրադյանին և բոլոր մասնակիցներին ցուցաբերած աջակցության և եկեղեցու կողքին կանգնելու համար և առաջարկեց հոգեշնորհ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանին օրհնելու հարիսայով զարդարված սեղանները:

Այնուհետև սկսվեց հարիսայի համտեսն ու հյուրասիրությունը՝  ներդաշնակված Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի  ղեկավար Իվանե Մկրտչյանի կազմած  ուրախ երգ-երաժշտության հետ, ստեղծելով տոնական ուրախ տրամադրություն:

72933771684587 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge