Վիրահայ երիտասարդները ընդգրկված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող դասընթացներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ էություն» ծրագրով դասընթացներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, ընդգրկված են Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց՝ Աննա Մկրտիչյանը և Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցուց՝ Լանա Երանոսյանը և Անի Խաչոյանը:
Շուրջ երեք տասնյակ երիտասարդների հետ, որոնք ժամանել են Ռուսաստանից, ԱՄՆ-ի տարբեր նահանգներից, Բրազիլիայից, Ավստրիայից և այլ երկրներից, վիրահայ երիտասարդները դասընթացների երեք շաբաթյա ժամանակահատվածում ներկա են գտնվում առավոտյան և երեկոյան ժամերգություններին, ուսանում են հայոց լեզու և գրականություն, Գրշ. Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ ունկնդրում են Կրոնի պատմության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների, հայ ժողովրդի պատմության դասերը, նաև մասնակցում են ուխտագնացություններին Հայաստանյաց սրբավայրեր:, Հայորդյաց տանը երիտասարդ ուսանողները մասնակցում են ազգագրական երգի, պարի, նվագարանների, նկարչության և կերպարվեստի ուսուցման պարապմունքներին:
Դասընթացների ավարտին սփյուռքահայ երիտասարդները Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից և նրա օրհնությունը ստանալուց հետո, կվերադառնան իրենց երկրները՝ հոգեվոր նորովի լիցք ստացած: Նրանք ձեռնամուխ կլինեն նախանշած ծրագրերի իրականացմանը, նախանձախնդրությամբ և կյանքի կոչելու պատրաստակամությամբ կգործեն այն պատգամներով, որոնք հոգեշնորհ Տեր Վազգեն աբեղա Կարապետյանի գլխավորությամբ նրանց ուսուցանեցին երեք շաբաթյա դասընթացների ընթացքում: