Материалы

Բանախոսություն և վկայականների հանձնում շրջանավարտներին

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ, 2025 թվականի հունիսի 24-ին, Թեմի «Հովհ. Թումանյանի տուն»  կենտրոնում բանախոսությամբ հանդես եկավ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական ակադեմիական ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ռիմմա Ասլանյանը:  Վերջինիս բանախոսությունը վերաբերում էը հայ ժողովրդի  կյանքում Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից  քրիստոնեական հավատքի տարածման շրջադարձային փուլին  և նվիրված էր «Հզոր արմատներ, համարձակ ապագա»  թեմային:   

Ռիմմա Ասլանյանը սլայդներով ներկայացրեց  Հայաստանում  քրիստոնեության  տարածման ժամանակաշրջանը: Քրիստոնեության ընդունումը շաղկապեց  հայոց պատմության մյուս ազգային առաջընթացի մեսրոպատառ այբուբենի ստեղծման հետ: Բանախոսության հետաքրքիր ավարտ դարձավ թևավոր մտքերի մեջբերումներով և հանդիսատեսի մասնակցությամբ  հայոց գրերի իմաստի ու խորհրդի հիշատակումը:    

Արժևորելով դպրոցական տարիքի բանախոսի բովանդակալից զեկույցը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն և կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը կարևորեց աշխարհասփյուռ հայության, հայի տեսակի ձևավորման հարցում մայրենի լեզվի տիրապետումը  և հայոց այբուբենի իմացությունը և, որպես  սույն բանախոսության հաստատում վկայակոչեց Վիրահայոց թեմի աջակցությամբ Վրաստանի տարբեր շրջաններում և Թբիլիսիում գործող  հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցները:

Հավարտ միջոցառման՝ Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ և ձեռամբ,  թեմի «Սբ. Եղիա մարգար»  կիրակնօրյա (ուսուցիչներ՝ Ռոզա Զոհրաբյան, Ենոք  Թադևոյան) և Սբ. Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա (ուսուցիչներ՝ Թամարա Գաբոյան, Ենոք Թադևոսյան) մեկօրյա դպրոցների 2023-2025 թվականների շրջանավարտները ստացան երկամյա դասընթացներն ավարտելու վկայականներ:  

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge