Материалы

Վիրահայոց թեմում Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից նշվեց Սբ. Պատարագով

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, 2025 թվականի հունիսի 21-ին նշեց Սբ. Գրիգոր Լուսավորչի Ելքը Խոր Վիրապից: Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի  օրհնությամբ, Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնին նվիրված  Սուրբ Պատարագ մատուցեց  արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Պատարագի ընթացքում Տեր Վիրապը  քարոզ խոսեց  օրվա խորհրդի՝  Սբ. Գրիգոր Լուսավորչի  Խոր Վիրապում կրած չարչարանքների, սակայն նրա ունեցած աներեր հավատի մասին,  որը և օգնեց նրան դիմանալու ցրտին, քաղցին, անմարդկային չարչարանքներին, ողջ մնալ օձերի, կարիճների  մեջ և 14 երկար տարիներից հետո դուրս գալ  Խոր Վիրապից ու նվիրվել քրիստոնեական հավատքի լույսի տարածմանը Հայոց աշխարհում:

Տեր Վիրապը նաև  անդրադարձ կատարեց քահանայական անվանակոչության կապակցությամբ իր ընդունած ուխտին: Այն է՝ իր եկեղեցական ծառայության ընթացքում անպայման  մատուցել Սբ. Պատարագ՝  ի հիշատակ  Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապ Մուտքին, Ելքին   և Գյուտ Սբ. Նշխարած տոնին:  

Սբ. Գրիգոր Լուսավորչի  Խոր Վիրապից ելքին նվիրված  տոնը Սբ. Պատարագներով նշվեց Վիրահայոց թեմի գործող  եկեղեցիներում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge