Материалы

Գայանե Խաչատրյան տաղանդավոր նկարչին նվիրված ֆիլմի ցուցադրում «Հայարտուն» կենտրոնում

Թբիլիսահայ տաղանդավոր նկարիչ Գայանե Խաչատրյանի անունը անմոռաց է վիրահայ  հասարակայնության շրջանում: Գայանեն ծնվել և ստեղծագործել է Թբիլիսիում, նրա հարուստ երևակայությամբ կերտած ինքնատիպ կտավները մեծ հռչակ ու ճանաչում են բերել նրան իր սիրելի քաղաքում և բազմաթիվ այլ երկրներում, նրա նկարները հաստատվել են տարբեր ժողովուրդների արվեստից թանգարաններում ու պատկերասրահներում: Այդ մասին էր պատմում 2025 թվականի հունիսի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և Վրաստանի հայ մտավորականների միության (նախագահ՝ Ենոք Թադևոսյան) նախաձեռնությամբ, «Մեր մեծերը» շարքից ցուցադրված «Գայանե Խաչատրյան» վավերագրական ֆիլմը:

Ֆիլմը հուզիչ էր, հագեցած Գայանեին ճանաչողների, նրա մտերիմների անմոռաց հուշերով ու գնահատանքով: Ֆիլմի ցուցադրումից հետո իրենց տպավորությունները և հուշերը կիսեցին Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի ճանաչված դերասանուհի Մելանիա Բարսեղյանը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, իսկ բանաստեղծուհի Մարինա Կիրակոսյան – Մոսեսովան ընթերցեց Գայանե Խաչատրյանին նվիրած սեփական բանաստեղծությունը:

Վերջում Վրաստանի հայ մտավորականների միության նախագահը իր խորին շնորհակալությունը հղեց Հայաստանի Հանրապետության «Գրանդ Քենդի» ընկերությանը՝ «Մեր մեծերը» շարքից վավերագրական ֆիլմերը շարունակաբար տրամադրելու համար:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge