Քրիստոսի թաղման թափոր Թբիլիսիի հայոց եկեղեցիներում

2025 թվականի ապրիլի 18-ին, Ավագ շաբաթվա ուրբաթ օրը Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, հոգևոր դասի ու հավատացյալների մասնակցությամբ թափորը, ի հիշատակ Քրիստոսի թաղման, խորհրդանշական գերեզմանը եկեղեցուց դուրս բերեց: Հոգևորականները՝ հավաքվելով գերեզմանի մոտ, երգեցին Խաչի «Քո Քրիստոս» օրհներգը, այնուհետև բոլորը համբուրեցին գերեզմանի վրա դրված խաչն ու Ավետարանը։
Նույն արարողությունները կատարվեցին նաև Հավլաբարի Սբ. Էջմիածին և Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում: