Материалы

«Սամարացու քսակ» կազմակերպության նվերներով ուրախացան նաև Ծալկայի շրջանի մի շարք գյուղերի երեխաները

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, «Սամարացու քսակ» միջազգային քրիստոնեական բարեգործական  կազմակերպության նվերներ ստացան նաև  Ծալկայի  շրջանի Այազմա, Նարդևան, Ղուշչի, Բուռնաշեթ, Օզնի, Ղզլքիլիսա, Աշխալա, Դարակովա, Խաչկով, Ղաբուռ, Չիվթքիլիսա, Դաշբաշ  գյուղերի  երեխաները: 

Մի քանի օր շարունակ Վիրահայոց թեմի  Ծալկայի շրջանի և հարակից գյուղերի  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թազայանը,  ազնիվ հայորդի Սամվել Խումարյանի  ընկերակցությամբ,  այցելելով վերոհիշյալ գյուղերը, բոլոր երեխաներին փոխանցում էին Թեմակալ առաջնորդի հայրական բարեմաղթանքները և  բաժանում արտասահմանցի իրենց հասակակիցների պատրաստած հետաքրքիր տուփերը: Արձագանքելով   միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության  արդեն ավանդական դարձած նախաձեռնությանը, նվերների  տուփերը պատրաստած երեխաները այդ տուփերով և շատերի մեջ տեղավորված նամակներով ու ընտանեկան լուսանկարներով  իրենց սերն էին փոխանցել Վրաստանում բնակվող հասակակից ընկերներին:

«Սամարացու քսակ» կազմակերպության նվերները  Ծալկայի  գյուղերի երեխաների օրը դարձրին  հետաքրքիր և  անակնկալներով  լի:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են