Материалы

«Սամարացու քսակ» կազմակերպության նվերները ստացան մայրաքաղաքի Իսանի շրջանի մի խումբ երեխաներ

2024 թվականի ապրիլի 4-ին,  Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և հայրական բարեմաղթանքներով, «Սամարացու քսակ» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության  նվերները ստացան  նաև մայրաքաղաքի Իսանի շրջանում բնակվող մի խումբ երեխաներ: Նրանք  «Վրացական երազանք» կուսակցության Իսանի շրջանային կազմակերպության կենտրոնական օֆիսում  հավաքվել էին կազմակերպության անդամ  Պավլե Նադիբաիձեի նախաձեռնությամբ և  օֆիսի մյուս  անդամների  հրավերով:

Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր  արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը,  վարչական  բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը և Երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանը երեխաներին բաժանեցին  իրենց հասակակիցների ձեռքով պատրաստած  գեղեցիկ նվերները: 

Իրենց պարունակություններով հետաքրքրություն առաջացնող գեղեցիկ տուփերը ուրախություն և  բարձր տրամադրություն  պարգևեցին  երեխաներին:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են