Материалы

Սուրբ Հարության տոնը՝ Ռուսթավի քաղաքի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնում

2024 թվականի մարտի 31-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը  տոնականորեն նշվեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիիի տարածաշրջանի Ռուսթավի քաղաքի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում:

Կենտրոնի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա  Հարությունյանի ձեռամբ  և բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի  ընկերակցությամբ մատուցվեց  տոնական Սուրբ Պատարագ:

Հընթացս Վեմ քարին մատուցված Սուրբ Պատարագի,  Պատարագիչը խոսեց Սուրբ Հարության տոնի խորհրդի՝ չարի դեմ բարու և խավարի  դեմ  լույսի հաղթանակի մասին: 

Սուրբ Հարության տոնը կենտրոնում շարունակվեց ավանդական  զատկական ճաշատեսակների  փառատոնով և  ներկած ձվերի  խաղով:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են