Материалы

Տոնական տրամադրություն և ավանդական ներկած ձվերով խաղ «Մովսես Խորենացի» նախակրթարանում

2024 թվականի ապրիլի 2-ին, Վիրահայոց թեմի  «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարան այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչի  կնքահայր  Վաչագան Հակոբյանը:  Տարիներ առաջ նախակրթարանում  հաստատված ավանդույթի  համաձայն,  եկեղեցու կնքահայրը եկել էր  շնորհավորելու փոքրիկների  Սուրբ Զատիկը: 

Արժանապատիվ  Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի  կողմից երեխաների օրհնության կարգից հետո,  «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և  նախակրթարանի  ուսուցիչները կազմակերպեցին երեխաների սիրած ձվակռիվ խաղը, երեխաներին պարգևելով ուրախություն և ստեղծելով բարձր  տրամադրություն:

Մեծահասակները նույնպես  միացան փոքրիկների  ուրախությանը: Կնքահայր  Վաչագան Հակոբյանը շնորհավորելով  երեխաներին տոնի՝ Սուրբ Զատկի կապակցությամբ, մաղթեց նրանց առողջություն և  ուրախ օրեր:   Կնքահոր կողմից բոլոր  երեխաները ստացան նվերներ:  

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են