Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդի այցելությունը Թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարան և փոքրիկների հետաքրքրությունը և ուրախությունը «Բարի սամարացու քսակ» նվերներից

2024 թվականի փետրվարի 20-ին Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարան այցելեց և սաներին իր հայրական օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:  Թեմակալ առաջնորդը, ով դատարկաձեռն չէր եկել երեխաների հետ հանդիպման, անսահման ուրախություն  նվիրեց  փոքրիկներին՝ նրանց  բաժանելով «Բարի սամարացու քսակ»  քրիստոնեական բարեգործական կազմակերպության Սոււրբծննդյան նվերները: Նախակրթարանի սաները  հետաքրքրությամբ բացելով  գունազարդ տուփերը,  անթագույց հետաքրքրասիրությամբ ուրախանում էին ստացած  նվերների համար:  

 1

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են