Материалы

Նվերների անակնկալ ուրախությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

2024 թվականի փետրվարի 17-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը հանդիպեց «Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբերի աշակերտների և «Վանք» պարի համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Լիաննա Կաշավանիձե) սաների հետ: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքները, որից հետո «Բարի սամարացու քսակ» քրիստոնեական բարեգործական ընկերության Սուրբծննդյան նվերներ բաժանվեցին բոլոր երեխաներին:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են