Материалы

Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների օրը

Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը բոլոր քահանաների տոնն է: Ղևոնդյանզ քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Տոնը կոչվում է Ղևոնդյանց՝ ի պատիվ Ղևոնդ Երեցի, ով տարիքով ամենամեծն էր: Տոնը շարժական է: 2024 թվականին այն նշվեց փետրվարի 6-ին:

Ղևոնդյանց քաhանայից տոնը Վիրաhայոց թեմում նշանավորվեց  Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ կայացած Սուրբ Պատարագով: Պատարագիչն էր  արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը: Տոնական Սբ. Պատարագը յուրահատուկ էր, քանզի Սուրբ խորանից այն սպասավորում էին Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների թեմապատկան հայոց եկեղեցիներում ծառայող քահանաները:

2

Սուրբ Պատարագին ներկա էին Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը և Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ և Ախալցիխեի ու Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը: 

Հընթացս Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը, հայրական օրհնությամբ շնորհավորեց  բոլոր քահանաներին և փոխանցեց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ամենայն Հայոց կաթողիկոսի հատուկ  Կոնդակով  արժանապատիվ քահանաներ Տեր Հովսեփ Հարությունյանին և Տեր Ղևոնդ Թազայանին քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացնելու , և  առաջնորդական տնօրինությամբ հգշ. Տեր Հակոբ աբեղա Սահակյանին Վիրահայոց թեմի տարածքում լանջախաչ կրելու իրավունք շնորհելու մասին:

Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս  եպիսկոպոս Դավթյանը շնորհավորելով Սուրբ Ղևոնդյան տոնի  կապակցությամբ, քահանայից դասին բարեմաղթեց անսասան ծառայություն՝ ի փառս Աստծո և ի շինություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են