Материалы

Հիշատակ Մեռելոցը Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում

Հինգ տաղավար տոներին հաջորդող օրը Հայաստանյայց  Առաքելական Սուրբ Եկեղեցին  նշում  է Հիշատակ Մեռելոց:

 2024 թվականի հունվարի  7-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում   մատուցվեց  Մեռելոցի Սուրբ  և Անմահ Պատարագ:

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ. Էջմիածին  եկեղեցիներում  հընթացս կիրակնօրյա Սբ. Պատարագի  պատարագիչ արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը և արժանապատիվ Տեր Կիրակոս  Սիմոնյանը հավուր պատշաճի քարոզ խոսեցին   Սուրբ Ծննդյան, ինչպես նաև  բուն օրվա՝ Մեռելոցի՝ ննջեցյալների հիշատակության օրվա  խորհրդի մասին:

Հավարտ  Սբ. Պատարագի, Սբ. Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. ՏԵր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի  ներկայությամբ և  Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց  հոգեհանգստյան պաշտոն՝   ննջեցյալների  հոգու հանգստության համար:  

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են