Материалы

Երիտասարդ ստեղծագործող Գոռ Սիմոնյանի «Հայելու առաջ» գրքի շնորհանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

2023 թվականի նոյեմբերի  26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ երիտասարդ ստեղծագործող Գոռ Սիմոնյանի «Հայելու առաջ» անդրանիկ գրքի շնորհանդեսը:

Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանը  սրահը լեցուն էր հանդիսատեսով, մեծամասնությունը՝ Թբիլիսիի տարբեր բուհերի ուսանողներն էին: Միջոցառումը հետաքրքրող էր, քանզի ուսանողական  տարիքի երիտասարդ ստեղծագործողը իր հույզերը, ապրումները, պատկերացումները և գաղափարներն էր առաջարկում հասակակից ընկերներին վերլուծելու անցյալը, մոտիվացնելու ներկան, ստեղծելու ապագայի տեսլականը:  Հենվելով իր անձնական զգացածի ու ապրածի վրա, Գոռ Սիմոնյանը առաջարկում է այն խնդիրների տասը  արդիական լուծումները, որոնք խանգարում են  մոտիվացիային:

«Հայելու առաջ»  ժողովածուի  մասին վերլուծական խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էմմա Ախտյանը: Վերջինս արժևորելով հեղինակի կողմից նկարագրված իրական պատմությունները և  հերոսների կյանքի դեպքերը, խոսեց  այն վախերի, ռիսկերի, գաղափարների և մտահղացումների մասին, որոնք խանգարում են տարբեր մոտիվացիաների իրականացմանը  և  երիտասարդ  ստեղծագործողն առաջարկում է դրանց լուծման ուղիները:

2

Գոռ Սիմոնյանի ժամանակակից ոգով գրված «Հայելու առաջ» գրքի քննարկումը կարծես բաժանեց դահլիճում գտնվողների կարծիքներն ու մոտեցումները ընթերցանության, մոտիվացիային խանգարող խնդիրների և  դրանց լուծման ուղիների մասին, գերապատվությունը տալով միայն նրան, ինչը ընդունելի և օգտակար է տարբեր սուբյեկտներին,  թեև առավել պրագմատիկ էր  միջին և բարձր տարիքի մարդկանց մոտեցումը:

Իրենց ելույթներով, արտահայտած  կարծիքներով միջոցառումը ստացավ նաև երկխոսության, հարցուպատասխանի,  բանավեճի և քննարկման  բնույթ:

Գրքի շնորհանդեսն ամփոփեց  Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Ներկաները ստացան գրքի օրինակները՝ հեղինակի ստորագրությամբ:

3

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են