Եպիսկոպոսացու վարդապետ Վիրահայոց թեմի առաջնորդը ստորագրեց Հայաստանյայց Եկեղեցուն հավատարմության երդմնագիր
 
            2023 թվականի հոկտեմբերի 7-ին, կեսօրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց եպիսկոպոսացու վարդապետների ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետ Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, և մյուս վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:
 Հայերեն
 Հայերեն						 ქართული
 ქართული						 English
 English						 Русский
 Русский						


