Материалы

Վիրահայոց թեմում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Սուրբ Զատկի նախօրեին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի եկեղեցիներում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ:

Բարեգործական գործողությունը նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի հոգևոր ծառայողները, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, եկեղեցասեր տիկնանց խմբերը, կամավորներ և անհատ բարերարներ: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիների խաչի կնքահայրեր Արմեն Խաաչատրյանի, Արմեն Պետրոսյանի, բարերարներ Կարեն Սարկիսովի, Ռոբերտ Թումասյանի Դուխիկ Արզիկյանի և մյուս բարերարների  նվիրատվություններով և թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի  հայրական օրհնությամբ ու գալիք Զատկական շնորհավորանքներով տոնական բարիքներ ստացան բազում կարիքավոր, միայնակ և հաշմանդամ ծերեր, բազմանդամ ընտանիքներ:

Նախքան նվերների բաժանումը Եկեղեցում հավաքված հավատացյալները և բարեգործական գործողության մասնակիցները հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացրին՝ ի փառս Հայոց Եկեղեցու և ամենազոր Աստծու:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են