Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու եպիսկոպոսի պաշտոնակալությանը

2023 թվականի հունվարի 22-ին, Վրաստանում Ավետարանական-Լութերական եկեղեցու Թբիլիսիի Հաշտության տաճարում կայացավ Ռոլֆ Բարաիսի պաշտոնակալության արարողությունը, որին մասնակցեցին Եկեղեցու  հոգևոր  դեմքեր և հավատացյալներ:   

Հանդիսավոր արարողույթյանը իրենց օրհնաբեր ներկայությունն  էին բերել  Վիրահայոց թեմի  առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը և  Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայկական գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր  Զավեն վրդ. Յազիչյանը:

Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու առաջնորդ  եպիսկոպոսի պաշտոնակալությանը  ներկա  էին  Վրաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Ֆիշերը,  լատինական կարգով կաթոլիկական վարչության ղեկավար եպիսկոպոս Ջուզեպե Պազոտոն, Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի և սեմինարիայի ռեկտոր Գիորգի Զվիադաձեն և այլ  պատվավոր անձինք:

Վրաստանի կառավարության անունից Վրաստանում Ավետարանական-Լութերական Եկեղեցու նորանշանակ եպիսկոպոսի պաշտոնակալությունը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց Վրաստանի Կրոնի  հարցերով պետական գործակալության մարտավարական հետազոտությունների, վերլուծության և  տարածաշրջանային ծառայության պետ  Նինո  Ճավճավաձեն:

 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, Վրաստանի  և Հարավային Կովկասի Ավետանական-Լութերական Եկեղեցու VI Սինոդի 7-րդ նիստում  Վրաստանում Ավետարանական-Լութերական Եկեղեցու  պաստոր նշանակված  եպիսկոպոս Ռոլֆ Բարաիսը  փոխարինեց  եպիսկոպոս  Մարկուս  Շոխին:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են