Материалы

Վիրահայ երիտասարդության ընդհատված միջոցառում

Ինչպես հայտնի է, 2022 թվականի սեպտեմբերին նախատեսված էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ամենամյա իրականացվող վիրահայ երիտասարդների Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառումը, որի նպատակն է հայկական արժեքների քարոզման միջոցով երիտասարդներին Հայաստանն առավել ճանաչելի դարձնելն ու հայապահպանությանն օժանդակելը:
Միջոցառումը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին: Թվով 25 հայ երիտասարդ (ներառյալ Ջավախքում բնակվող հայ երիտասարդներից), Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի պատասխանատու Էմիլ Սարգսյանի գլխավորությամբ, ճանապարհ ընկավ դեպի մայր հայրենիքի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր:
30695256
Ավաղ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով, դադարեցվեց երիտասարդների շրջագայությունը Հայաստանի Հանրապետությունում: Վերոնշյալ խումբը կարողացավ այցելել միայն Գոշավանք, Դիլիջան, Սևանավանք և տեղակայվել Երևանում:
Շարունակելով իրենց ճանապարհորդությունը մայրաքաղաք Երևանում, երիտասարդները այցելեցին Մատենադարան, հանդիպում ունեցան ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների հետ, և նախարարության պատկան մարմինների որոշմամբ ու Հայաստանում րոպեառրոպե հակառակորդի կողմից ծավալվող պատերազմական իրավիճակի հետևանքով խումբը բռնեց տունդարձի ճանապարհը:
Ընդհատված միջոցառումն ավարտվեց Նորատուս, Սևան , Թբիլիսի ուղղությամբ տունդարձի ճանապարհով և երիտասարդների շուրթերից հնչող հայրենիքի անվտանգության աղոթքով ու խաղաղության աղերսով: Վիրահայ երիտասարդների խումբն անվտանգ վերադարձավ Թբիլիսի:
30691337

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են